Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հնդկաստանի դպրոցներից մեկի տնօրենը 17 տարվա ազատազրկման է դատապարտվել աշակերտների մահացու թունավորման գործով

Հնդկաստանի դպրոցներից մեկի տնօրենը 17 տարվա ազատազրկման է դատապարտվել 
աշակերտների մահացու թունավորման գործով

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում դատարանը 17 տարվա ազատազրկման է դատապարտել դպրոցի տնօրենին, որտեղ թունավորումից մահացել է 23 աշակերտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

12 տարեկանից փոքր երեխաների զանգվածային թունավորման դեպքը տեղի էր ունեցել դեռեւս 2013 թվականին: Աշակերտները թունավորվել է անվճար կերակրից, որը նրանց դպրոցն էր տրամադրել: Արդյունքում դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել էր, որ երեխաների մոտ հայտնաբերվել էր խիստ թունավոր նյութ, որն էլ իր հերթին հայտնաբերվել էր կերակրի մնացորդների, ինչպես նաեւ կարագի մեջ, որով այն պատրաստվել էր:

Հաղորդվում է նաեւ, որ տնօրենը վճարել է 5500 դոլար տուգանք, որի մեծամասնությունն ուղղվելու է տուժած երեխաների ընտանիքներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]