Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ցուկերբերգը նվիրաբերել է 500 հազար դոլար` ի աջակցություն Իտալիայում երկրաշարժի հետեւանքով տուժածների

Ցուկերբերգը նվիրաբերել է 500 հազար դոլար` ի աջակցություն Իտալիայում 
երկրաշարժի հետեւանքով տուժածների

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Կարմիր խաչին է նվիրաբերել  500 հազար դոլար Իտալիայում օգոստոսի 24-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածներին օգնելու համար:

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն:

«Ես շատ տխրեցի, երբ լսեցի երկրաշարժի մասին, առաջինը մտածեցի, թե ինչ կարելի է անել նրանց օգնելու համար:  Կարեւորագույն խնդիրներից մեկը Safety Check-ն էր, որի շնորհիվ ինչ-որ բան պատահելու դեպքում մարդիկ կարող են ընկերներին տեղեկացնել, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է: Սակայն մենք ուզում էինք անել ավելին եւ սկսեցինք աշխատել Կարմիր խաչի հետ»-ասել է Ցուկերբերգը:

6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լացիո մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետր խորության վրա: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է ժամը 04:34-ին Ումբրիայի մարզում: Երկրի մակերեւույթի ցնցումներ է զգացվել Կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում եւ Բոլոնիայում: Ավերածություններ են գրանցվել Իտալիայի Լացիոյի, Ումբրիայի եւ Մարկի մարզերում: Առավել տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը՝ Ամատրիչեն,Պեսկար դել Տրոնտոն, Ակումուլին: Ստորգետնյա ցնցումներ են զգացվել Հռոմում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ և արևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորությանվրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 290 մարդ:

Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոսությունից տեղեկացրել էին, որ նախնական տեղեկություններով Իտալիայում երկրաշարժի հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել: Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են 5000 փրկարարներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]