Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ֆրեսկո» միջազգային փառատոնի մասնակիցները ստացան իրենց մրցանակները

 «Ֆրեսկո» միջազգային փառատոնի մասնակիցները ստացան իրենց մրցանակները

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ  ամփոփիչ մամուլի ասուլիս: Ծրագրի պատասխանատուները ներկայացրեցին մրցանակակիր ֆիլմերը և հանձնեցին մրցանակները: «Փառատոնն արդի  արվեստի միջոցով քարոզում է մարդկային բարձր արժեքներ: «Ֆրեսկո»-ն հնարավորություն է տալիս անդրադառնալ տարբեր սոցիալական խմբերին և ցույց  տալ, որ բոլորս հավասար ենք: Հաշմանդամություն ունեցող խմբերը փառատոնի ընթացքում կարող են ինտեգրվել, անել ավելին, քան մենք սպասում էինք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց փառատոնի կազմակերպիչ Աննա Կարապետյանը:

Արդեն երրորդ տարին է, որ փառատոնի մրցանակները` ձուկ պատկերող հուշանվերները,  պատրաստում են Խարբերդի մանկատան երեխաները:

Փառատոնի մասնակից Ղևոնդ վարդապետն Հովհաննսիյանն ասաց, որ «Ֆրեսկո»-ն իր համար կայացած փառատոն է: Այն ոչ միայն ֆիլմերի ցուցադրություն է իրականացնում, այլև այլազգի հյուրերին է ներկայացնում  հայ մշակույթը, քրիստոնեությունը:  Չնայած աշխարհում տեղի ունեցող պատերազմներին, մարդիկ ֆիլմեր են նկարում և դրանց միջոցով  պատգամ ուղղում հասարակությանը:  «Ֆրեսկո»-ն այդ պատգամը տեղ հասցնելու հիանալի հարթակ է:

Ռուսաստանը ներկայացնող Անաստասիա Գերասյուկն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է գալ Հայաստան, ծանոթանալ հայ արվեստին, դառնալ մրցույթի մի մասը:

«Փառատոնում ներկայացված ֆիլմերն ունեն խորը ասելիք: Դրանք հասնում են հոգուն: Փառատոնի դրական կողմերից մեկն այն էր, որ բացօթյա ցուցադրություններ էին իրականացվում: Պատահական անցորդներն էլ ունեին հնարավորություն առընչվելու այս գեղեցիկ տոնին: Ներկայացված ֆիլերը ստիպում են արժևորել կյանքը, վերանայել անցած ուղին. դրանք աշխարհն ավելի լավն են դարձնում»,- ասաց «Խիո» ֆիլմի բեմադրիչ-օպերատոր Դավիթ Այվազյանը:

Մրցանակներ շնորհվեցին կարճամետրաժ, լիամետրաժ վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի հեղինակներին:

Ներկայացնում ենք մրցանակակիր ֆիլմերի ցանկը`

Լավագույն ուղերձ «Սեր»

«Եվ կրկեսը ժամանեց» - Գուժ Թադևոսյան, Հայաստան, «Խիո» - Լիլիթ Մովսիսյան, Հայաստան, «Վանիլ» - Խուան Բեիրո, Իսպանիա

Լավագույն ուղերձ «Քաջություն»

«Գողը» - Մուհամեդ ֆարահանի, Իրան

Լավագույն ուղերձ «Հավատ»

«Ընտրյալները» - Նատալյա Բելյաևա, Ուկրաինա, Ռուսաստան

Լավագույն ուղերձ «Մարդասիրություն»

«Լարեր» - Պեդրո Սոլիս Գարսիա, Իսպանիա

Լավագույն ուղերձ «Խաղաղություն»

«Չսովորած դասը 14/41» - Նինա Վեդմիցկայա, Ռուսաստան

Լավագույն ուղերձ «Զղջում»

«Վերջին հանգրվանը» - Վիկտոյա Կոզելցովա, Ռուսաստան

Լավագույն ուղերձ «Քաջություն»

«Տրամվայ մինչև ատրակցիոնների զբոսայգի» - Եվգենի Լալաև, Անաստասիա Գերասյուկ, Ռուսաստան

Լավագույն ուղերձ «Հույս»

«Մինչև վերջ» - Ուիլիամ Էգիենտա, Ֆրանսիա

Փառատոնի հատուկ մրցանակ խաղաղություն և սեր սփռելու համար

Ղևոնդ Վարդապետ Հովհաննիսյան

Փառատոնի հատուկ մրցանակ մարդասիրություն սերմանելու համար

Դմիտրի Բրիկման:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնն այս տարի անցկացվեց օգոստոսի 19-29-ը: Փառատոնի ֆիլմացանկում ներառված էր 22 երկրից  76 կինոժապավեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]