Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջոն Լենոնին սպանողին 9-րդ անգամ մերժել են վաղաժամ ազատ արձակել

Ջոն Լենոնին սպանողին 9-րդ անգամ մերժել են վաղաժամ ազատ արձակել

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պայմանական-վաղաժամ ազատ արձակելու հարցերով կոմիտեն մերժել է Ջեն Լենոնին սպանողի` իրեն ազատ արձակելու դիմումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է New York Daily News-ը:

Մարկ Դևիդ Չեմպենն արդեն 9-րդ անգամ է խնդրում պայմանական ազատ արձակելու համար և ամեն անգամ մերժում ստանում:

Հաջորդ անգամ 61-ամյա Չեմպենը կկարողանա ազատ արձակելու դիմում ներկայացնել միայն երկու տարի անց:

 1980 թվականի դեկտեմբերի 8-ին հանցագործն ութ անգամ կրակել էր աշխարհահռչակ երաժիշտ Ջոն Լենոնի վրա, երբ վերջինս կնոջ` Յոկո Օնոյի հետ վերադառնալիս է եղել Hit Factory երաժշտական ստուդիայից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]