Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիան երաշխավորել է անվտանգությունը Ռուսաստանի հետ խաղի ժամանակ

Թուրքիան երաշխավորել է անվտանգությունը Ռուսաստանի հետ խաղի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական իշխանությունները երաշխավորել են Թուրքիայի և Ռուսաստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպման անվտանգությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նշել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոն:

«Թուրքական կողմի հետ հարաբերությունները նորմալացվում են, թռիչքների սահմանափակումները հանվում են: Թուրքական իշխանությունների կողմից տրվել են Թուրքիա-Ռուսաստան հանդիպման անվտանգության բոլոր երաշխիքները: Անձամբ ես նույնպես ծրագրում են այցելել այդ խաղին: Կարծում եմ` ամեն ինչ նորմալ կլինի»,- ասել է Մուտկոն:

Ռուսաստանի և Թուրքիայի հավաքականների մրցավեճը տեղի կունենա օգոստոսի 31-ին` Անթալիայում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]