Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Արարատ»-ը խզել է պայմանագիրը Սերգեյ Ավագիմյանի հետ

«Արարատ»-ը խզել է պայմանագիրը Սերգեյ Ավագիմյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ»-ը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը պաշտպան Սերգեյ Ավագիմյանի հետ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:

27-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ հայտարարել էր «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեսյանի հետ լարված հարաբերությունների մասին և նշել, որ վերջինս իրեն թույլ չի տալիս մասնակցել մարզումներին և սպառնացել է նրա հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել:

Ավագիմյանը, ով նաև Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու է, «Արարատ»-ի կազմը համալրել էր հունվարին` Իրկուտսկի «Բայկալ»-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]