Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում գործունեություն է ծավալելու Կայսերական ուղղափառ պաղեստինյան համայնքի ներկայացուցչությունը

Հայաստանում գործունեություն է ծավալելու Կայսերական ուղղափառ պաղեստինյան 
համայնքի ներկայացուցչությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պաշտոնապես բացվեց Կայսերական ուղղափառ պաղեստինյան համայնքի ներկայացուցչությունը: Միջազգային գիտական, մարդասիրական կազմակերպությունը հիմնադրվել է 1882 թվականին Ռուսաստանում, եւ այժմ գործում է ավելի քան 20 երկրներում:

ՌԴ նախկին վարչապետ, կազմակերպության նախագահ Սերգեյ Ստեպաշինի խոսքով` ներկայացուցչության նպատակներից մեկը կրոնական զբոսաշրջության զարգացումն է:

«Հայաստանը այն քիչ երկրներից մեկն է, որը կարողացել է պահպանել հինավուրց վանքերը, եւ ըստ իս, Ռուսաստանի քաղաքացիները պետք է ոչ միայն այստեղ հանգիստն անցկացնեն, այլեւ  լինեն այդ վայրերում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սերգեյ Ստեպաշինը:

Նա նշեց, որ կազմակերպության գործունեությունը միտված է Մերձավոր Արեւելքում քրիստոնեության պահպանմանը. մինչ այսօր այնտեղ բազմաթիվ հուշակոթողներ են ոչնչացվել:

«Կրոնական զբոսաշրջությունն իրենից ենթադրում է Հայաստանում, Ռուսաստանում եւ Սուրբ հողում գտնվող սրբավայրերի պահպանումը: Հաջորդ խնդիրը աջակցությունն է նրանց, ովքեր հայտնվել են դժվարության մեջ Մերձավոր Արեւելքում: Հայկական եկեղեցին շատ ամուր հիմքեր ունի այնտեղ` հատկապես Սիրիայում, Լիբանանում, եւ սա այն է, ինչ ես անվանում եմ ազգային դիվանագիտություն»,-ընդգծեց կազմակերպության նախագահը:

Կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը կղեկավարի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]