1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքում գործում է մարզային ենթակայության 89 միջնակարգ դպրոց

Գեղարքունիքում գործում է մարզային ենթակայության 89 միջնակարգ դպրոց

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 29-ին մասնակցել է Գեղարքունիքի մարզի  հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, աշխատանքային խորհրդակցության սկզբում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը ներկայացրել է 2015-16 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների հաշվետվությունը: 
Այսպիսով՝ մարզում գործել է մարզային ենթակայության 89 միջնակարգ, 26 հիմնական, 2 տարրական, 1 հատուկ դպրոց, իսկ ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության՝ 1 կրթահամալիր, 6 ավագ դպրոց և 1 հիմնադրամ /Ծաղկունքի բաց դպրոցը/: Մարզային ենթակայության դպրոցներում փաստացի կոմպլեկտավորվել է 1461 դասարան՝ 27212 աշակերտով, Գավառի թիվ 1 հատուկ դպրոցում՝ 7.5 դասարան՝ 38 աշակերտով, Սևանի թիվ 3 հիմնական դպրոցում՝ ռուսերեն ուսուցմամբ 4 դասարան՝ 35 աշակերտով, ՀՀ ԿԳՆ ենթակայության 1 կրթահամալիրում, 6 ավագ դպրոցում և Ծաղկունքի բաց դպրոցում սովորել է 1882 աշակերտ: 
2015-2016 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ավարտին մարզում գործում է 125 հանրակրթական դպրոց՝ 28778 աշակերտով: Ներառական կրթություն իրականացվել է թվով 6 դպրոցում, որոնցում սովորել է  119 աշակերտ:  Մարզի նախկին վարչական 5 շրջանների մեկական դպրոցներում (Գավառի թիվ 4 հ/դ, Սևանի թիվ 3 հ/դ, Մարտունու թիվ 2 հ/դ, Վարդենիսի թիվ 4 հ/դ և Ճամբարակի թիվ 4 հ/դ) 2015-2016 ուսումնական տարվանից ներդրվել է "Ազգային երգ ու պար" առարկան:
Մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում աշխատել է 3356 մանկավարժ, որոնցից 251-ը՝տնօրեն և փոխտնօրեն, նախակրթարաններում աշխատողների թիվը 52 է: Աշակերտ-ուսուցչական դրույք հարաբերակցությունը  կազմել է 11, դասարանների միջին խտությունը` 18,65 է:
Տարվա ընթացքում 21 հանրակրթական դպրոցներում իրենց կողմից խնայված ֆինանսական միջոցների հաշվին իրականացվել են ավելի քան 163 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ: 2016 թվականին մարզի 14 հանրակրթական դպրոցների խնայված միջոցներով ավելի քան 200 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ են ծրագրավորել, բացի այդ ՀՀ պետական բյուջեի միջոցներով սկսվել են վերանորոգման աշխատանքները Զոլաքարի թիվ 2 միջնակարգ (100 մլն դրամ) և Սևանի թիվ 1 հիմնական (58 մլն դրամ) դպրոցներում: 
Իր ելույթում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է  կրթության ոլորտի փոփոխություններին, հիմնական ուղղություններին ու խնդիրներին, կարևորելով ուսուցման կազմակերպման ձևերն ու միջազգային չափանիշներով ազգային կրթահամակարգ ունենալուն վերաբերող հարցերը: Նախարարը խոսել է ավագ դպրոցում վերջին կիսամյակում ուսումնասիրվող առարկաների քանակի նվազման, ուսումնական առարկաների ծրագրերի բեռնաթափման, գիտելիքների գնահատման համակարգի փոփոխությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքների, տարբեր կրթական հաստատություններում իրականացվող փորձարարական ծրագրերի մասին: Նա անդրադարձավ դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների վերանայման, ներառական կրթությանն առնչվող հարցերին: «Մեր երկիրը պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել, որի համար պետք է ունենանք ուժեղ և հզոր բնական գիտություն: Դրա համար պետք է  առարկայացանկում ամրագրենք առաջնահերթություններ. ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն: Սա անհրաժեշտ է մեզ, որ կարողանանք ունենալ մրցունակ քիմիկոս, կարողանանք աշխատեցնել մեր ատոմակայանը, մեր երկրի սահմանների ամրության համար ինքնուրույն ստեղծել անօդաչու թռչող սարքեր: Իսկ այս ամենի համար մենք պետք է սկսենք դպրոցում այս առարկաների իրավունքները հաստատել: Առարկայախմբի կարևորումը պետք է բխի երկրի առջև ծառացած խնդիրներից՝  հիմք հանդիսանալով դրանց լուծմանը», - իր խոսքում նշել է  կրթության և գիտության նախարարը: Լևոն Մկրտչյանը կարևորել է  նաև ուսուցչի և տնօրենի հեղինակության բարձրացմանը, դպրոցների առջև ծառացած խնդիրներին ինքնուրույն լուծում տալու, համակարգում առկա բյուրոկրատական համակարգի թեթևացմանը վերաբերող հարցերը: Ամփոփելով հանդիպման ընթացքում քննարկված խնդիրները,  խորհրդակցությանը ներկա Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ կրթության ոլորտում մտահոգությունները շատ են և հարկավոր է աշխատանքներ տանել իրականացվող բարեփոխումները համակարգված և  սեղմ ժամկետում իրականացնելու համար: Մարզի ղեկավարն անդրադարձել է նաև մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերին, տնտեսված միջոցների հաշվին դպրոցներում հրատապ խնդիրների լուծմանը, մարզում վթարային դպրոցների հիմնանորոգման անհրաժեշտության, նախակրթարանների հիմնման և դրանց գործունեության, մանկավարժական կադրերի ապահովման, ոլորտում առկա այլ խնդիրների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]