Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պեկինում Էլեկտրամոբիլ ձեռք բերել ցանկացողների թիվը գերազանցել Է 60 հազարը

Պեկինում Էլեկտրամոբիլ ձեռք բերել ցանկացողների թիվը գերազանցել Է 60 հազարը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի մայրաքաղաքի այն բնակիչների թիվը, որոնք ցանկանում են համարանիշ ստանալ նոր Էլեկտրամոբիլի համար, գերազանցել Է 60 հազարը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Չինաստանի միջազգային ռադիոն: 2016 թվականին Պեկինի քաղաքապետարանը նոր ավտոմեքենաների գրանցման բաժնաչափը սահմանել Էր 150 հազար մեքենայի չափով, որոնցից 60 հազարը Էլեկտրամոբիլներ են:

Փորձագետները նշում են, որ Էլեկտրաքառերը Չինաստանում սկսել են մեծ ժողովրդականություն վայելել մեքենաների լիցքավորման կայանների ցանցի զարգացման, լիցքավորման համար դրանց համեմատաբար ցածր ծախսերի, ինչպես նաեւ համարանիշի ստացման արագ ընթացակարգի շնորհիվ:

2015 թվականի արդյունքներով՝ երկրում Էլեկտրամոբիլների վաճառքների ծավալը կազմել Է 370 հազար միավոր, իսկ Էլեկտրաքառերի թվաքանակով Չինաստանն աշխարհում գրավել Է առաջին տեղը:

Անցյալ տարի երկրում կար 497 հազար Էլեկտրամոբիլ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]