Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիան ձգտում է ընդդիմադիրներից Սիրիայի հյուսիսում «չեզոք գոտի» ստեղծել. արևելագետ

Թուրքիան ձգտում է ընդդիմադիրներից Սիրիայի հյուսիսում «չեզոք գոտի» ստեղծել. 
արևելագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եփրատի արևմտյան ափին հնարավոր են բախումներ քրդերի և Թուրքիայի ու նրա կողմից սատարվող ընդդիմադիր խմբավորումների միջև: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արևելագետ Սարգիս Գրիգորյանը, Թուրքիան Սիրիայում ընդդիմադիր խմբավորումների միջոցով նպատակ ունի «զեչոք գոտի» ստեղծել Սիրիայի հյուսիսային սահմանում:
«Էրդողանը հայտարարել է, որ չի թողնի որևե ահաբեկչական խմբավորում
գոյություն ունենա իրենց սահմաններում: Խոսքը վերաբերվում է ոչ միայն «Իսլամական պետությանը», այլև «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատներին» և Քրդական դեմոկրատական միությանը
»,- ասաց Գրիգորյանը:
Արևելագետի խոսքով՝ քրդերը չեն շտապում լքել Արևմտյան Եփրատը, չնայած որ Թուրքիան կոշտ հայտարարություն է տարածել` պահանջելով քրդերին լքել Եփրատի արևմտյան ափը:
Գրիգորյանը նաև նշեց, որ քրդերը կարծես թե փոխել են իրենց վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ:
«ԱՄՆ-ի իշխանությունը  կոչ է արել քրդերին կատարել Անկարայի պահանջները, սակայն այս երկու օրվա իրադարձությունները ցույց են տալիս, որ քրդերը դեռևս չեն պատրաստվում լքել Եփրատի արևմտյան շրջանները»,- եզրափակեց Գրիգորյանըը:
Ավելի վաղ, Թուրքիայի իշխանությունները պահանջել են քրդերից լքել Եփրատի արևմտյան ափը: Թուրքիա այցելած ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդեն նշել էր, որ ԱՄՆ-ն կդադարի աջակցել Սիրիայի քրդերին, եթե վերջիներս չկատարեն Անկարայի պահանջները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]