Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի գործողություններից 35 խաղաղ բնակիչ է զոհվել. AFP

Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի գործողություններից 35 խաղաղ բնակիչ է զոհվել. AFP

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 35 խաղաղ բնակիչ է զոհվել սիրիական Ջաբարլուս քաղաքից դեպի հարավ գտնվող քրդերի դիրքերի Թուրքիայի կողմից հրետակոծությունների և ավիահարվածների արդյունքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին օգոստոսի 28-ին հաղորդել է Agence France-Presse-ն (AFP)։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ թուրքական ուժերի գործողության արդյունքում ևս 50 խաղաղ բնակիչներ վիրավորվել են։

Ինչպես նախկինում հաղորդել է թուրքական Hürriyet թերթը, Սիրիայի տարածքում են գտնվում Թուրքիայի էլիտար զորքերի 400 զինծառայողներ և 50 միավոր զրահատեխնիկա։

ԻՊ-ի մարտիկներից Սիրիան ազատագրելու անվան տակ Թուրքիայի զինված ուժերը օգոստոսի 24-ին «Եփրատի վահան» կոչված ռազմական գործողությամբ ներխուժել են սիրիական Ջարաբուլուս քաղաք

Միջազգային, ինչպես նաեւ թուրքական ընդդիմադիր ԶԼՄ-ների համաձայն` Սիրիա ներխուժելու Թուրքիայի իրական նպատակը հյուսիսային շրջանները քրդերից մաքրելն է: Անկարան հայտարարել է, որ թույլ չի տա, որպեսզի սիրիացի քրդերը հիմնավորվեն Եփրատի աջ ափում, ինչով կմեծանա թուրք-սիրական սահմանում քրդական ինքնավարության ստեղծման հավանակունությունը:





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]