Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մարտունիում այրված խորդանոցում դի է հայտնաբերվել

Մարտունիում այրված խորդանոցում դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 28-ին, ժամը 06.32-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Նարեկացի փողոցում այրվում է վագոն-տնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Նարեկացու փողոցի թիվ 40 տանը հարակից տարածքում այրվում է խորդանոց (մոտ 5 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.42-ին, մարվել՝ 09.10-ին:

Այրվել է խորդանոցը՝ ամբողջությամբ և կենցաղային իրեր, ներսում հայտնաբերվել է 1968 թ. ծնված Հ. Ն.-ի դին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]