Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառնուտի ջրամբարն ընկած ավտոմեքենայի վարորդը մահացել է

Կառնուտի ջրամբարն ընկած ավտոմեքենայի վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 28-ին, ժամը 03.49-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պարզվել է, որ «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1956 թ. ծնված Ա. Թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրամբարը. վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր 1969 թ. ծնված Ա. Բ.-ը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան. ներսում հայտնաբերել են վարորդի դին: 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am