Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սախալինի բժիշկները պայքարում են արջից վնասվածքներ ստացած տղամարդու կյանքի համար

Սախալինի բժիշկները պայքարում են արջից վնասվածքներ ստացած տղամարդու 
կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորոնայսկի կենտրոնական շրջանային հիվանդանոցի բժիշկները պայքարում են արջից վնասվածքներ ստացած տղամարդու՝ արգելոցի տեսուչի կյանքի համար։ ՏԱՍՍ-ին այդ մասին հայտնել են բուժհաստատությունից, որտեղ տուժածին արհեստական շնչառության սարք են միացրել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  ըստ Սմիրնիխովյան շրջանի միասնական կարգավարական ծառայության աշխատակցի՝ արջը հարձակվել է տղամարդու վրա, վերջինս կրակել է հրացանով, սակայն վիրավոր գազանը հասցրել է ծանր մարմնական վնասվածքներ հասցնել տղամարդուն։ Վիրավոր տեսուչը քվադրոցիկլով հասել է մինչև ձկնաբույծների մոտակա կեցավայրը։ Այնտեղից նրան հասցրել են հիվանդանոց։

 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]