Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Փրկարարները ՀՓՋ տարածք են տեղափոխել Լալվարի գագաթին մնացած արշավախմբի անդամներին

Փրկարարները ՀՓՋ տարածք են տեղափոխել Լալվարի գագաթին մնացած արշավախմբի անդամներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 27-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Լալվար սարի գագաթին 6 հոգուց բաղկացած արշավախմբում արշավորդները վնասվածքներ են ստացել և չեն կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 5 փրկարար, Կաճաճկուտի գյուղապետը և տեղի 3 բնակիչ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները հայտնաբերել են արշավախմբի անդամներ 1982 թ. ծնված Լ. Բ.-ին, 1991 թ. ծնված Ս. Գ.-ին, 1958 թ. ծնված  Վ. Խ.-ին, 1990 թ. ծնված Ա. Դ.-ին, 1980 թ. ծնված Ա. Մ.-ին և 1958 թ. ծնված  Ա. Տ.-Վ.-ին (Ավստրալիայի քաղաքացի):

Փրկարարները արշավախմբի անդամներին տեղափոխել են թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատ (ՀՓՋ)։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]