Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանում նոր գրախանութ բացվեց

Երևանում նոր գրախանութ բացվեց

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումի յոթերորդ տաղավարում ընթեցասերների համար օգոստոսի 27-ին իր դեռներն է բացել նոր գրախանութ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուսումնական տարվան ընդառաջ գրախանութը ներկայացավ իր բազմաժանր գրականությամբ:

Գրախանութի տնօրեն Աշոտ Գաբրիելյանի մոտ գրախանութ բացելու մտադրությունը վաղուց կար: Նրա խոսքով՝ իր ժամանակի զգալի մասը նա անցկացնում էր գրախանութներում, որտեղ էլ տեղի էին ունենում իր կյանքի կարևորագույն հանդիպումներն ու զրույցները:  Ըստ Գաբրիելյանի` գրախանութը գրականության հանդեպ ծարավը հագեցնելու վայր լինելուց բացի նաև մի վայր է, որտեղ կարելի է հանդիպել բազում հետաքրքիր, կրթված մարդկանց և պարզապես հաճույք ստանալ նրանց հետ շփումից:

«Ցանկացա ես իմ սեփական անկյունը ստեղծեմ, որտեղ կարող եմ հանդիպել հետաքրքիր մարդկանց հետ, ովքեր կարողանում են մտածել ամենատարբեր ուղղություններով: Այդ մարդկանց հետ հանդիպելու, նրանց հետ ավելի շատ շփվելու համար բացեցի այս գրախանութը»,- նշեց գրախանութի տնօրենը:

 Նա նաև հատկանշական համարեց այն փաստը, որ վերջին երկու տարիների ընթացքում հատկապես երիտասարդների մոտ ընթերցանության նկատմամբ աճ է նկատվում, ինչը և, Աշոտ Գաբրիելյանի խոսքով, նույնպես նպաստող հանգամանք էր գրախանութը բացելու համար: Նա նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի բարձրացնեն գիրք-գրականության հանդեպ մարդկանց հետաքրքրությունը:

Գրախանութում կարելի է գտնել տարբեր հրատարակչությունների կողմից հրատարակված, տարբեր ժանրի, լեզվուների ու մարդկանց տարբեր հետաքրորությունները բավարարող բազում գրքեր: 

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]