Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իտալիայում երկրաշարժի զոհերի առաջին հուղարկավորություններն են տեղի ունենում

Իտալիայում երկրաշարժի զոհերի առաջին հուղարկավորություններն են տեղի ունենում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում անցկացվում են երկրաշարժի զոհերի հուղարկավորությունները, որոնց ներկա են գտնվել երկրի նախագահն ու վարչապետը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ТАСС-ը, հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Ասկոլի Պիչենո քաղաքի քաղաքային մարզադահլիճում, ուր տեղադրված են 35 մարդկանց աճյուններ: Համաձայն վերջին տվյալների` Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի: Օգոստոսի 27-ին երկրում համազգային սուգ է հայտարարվել:

Ավելի վաղ Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոսությունից տեղեկացրել էին, որ նախնական տեղեկություններով Իտալիայում երկրաշարժից հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել:

Հռոմում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: ԻտալիայումՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքովտուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին երկրաշարժից տուժած տարածքներում հայտարարել է արտակարգ դրություն:

Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են 5000 փրկարարներ:

6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի է ունեցելտեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լացիո մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետր խորության վրա: 5,4  մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է ժամը 04:34-ին Ումբրիայի մարզում: Երկրի մակերեւույթի ցնցումներ է զգացվել Կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում եւ Բոլոնիայում: Ավերածություններ են գրանցվել Իտալիայի Լացիոյի, Ումբրիայի եւՄարկի մարզերում: Առավել տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը՝ Ամատրիչեն,Պեսկար դել Տրոնտոն, Ակումուլին: Ստորգետնյա ցնցումներ են զգացվել Հռոմում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ և արևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]