Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անձնագրային և վիզաների վարչության պետը պարզաբանել է հին նմուշի անձնագիր ստանալու հիմքերը

Անձնագրային և վիզաների վարչության պետը պարզաբանել է հին նմուշի անձնագիր ստանալու 
հիմքերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալու համար պետք է բավարարեն 4 հիմքերից առնվազն մեկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Հին նմուշի անձնագիր ստանալու ոլորտը կանոնակարգող օրենսդրության համաձայն` նշված անձնագիրը կարող է փոխանակվել
1. դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու,
2. գրառումներում անճշտություններ հայտնաբերելու,
3. անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու, 
4. վավերականության ժամկետը լրացած լինելու դեպքերում»,- գրել է ոստիկանության պաշտոնյան:

Նա նաև նշել է, որ տարածքային անձնագրային ծառայություններին իր կողմից հանձնարարվել է առանց նշված հիմքերի առկայության, ուղղակի քաղաքացու ցանկությամբ նշված անձնագրերը չփոխանակել: 

«Անհրաժեշտ է տեղեկանալ նաև, որ հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ 5 տարով: 
Բացառություն կարող է լինել միայն մեկ դեպքում, երբ անձնագրի վավերականության ժամկետի ավարտին մնացել է 6 ամսից քիչ ժամկետ և քաղաքացին ճամփորդում է այնպիսի երկիր, որտեղից պահանջվում է անձնագրի առնվազն 6-ամսյա վավերականության ժամկետ:
Պահանջը պայմանավորված է տեղերում հերթերից խուսափելու, ինչպես նաև այն քաղաքացիների անձնագիր ստանալու իրավունքը անխոչընդոտ իրացնելու նպատակով, որոնց անձնագրերը բավարարում են վերը նշված պահանջներին և ենթակա են փոխանակման:
Հորդորում ենք չանհանգստանալ, քանի որ ներկայիս իրավակարգավորումների համաձայն մինչև 2019թ. հունվարի 1-ը քաղաքացին կարող է դիմել հին նմուշի անձնագիր ստանալու համար»,-գրել է Մնացական Բիչախչյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]