Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Միայնակ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած ամենաերիտասարդ մարդը 18-ամյա ավստրալացի է

Միայնակ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած ամենաերիտասարդ մարդը 18-ամյա 
ավստրալացի է

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ շարժիչ ունեցող ինքնաթիռով 18-ամյա ավստրալացի Լեքլեն Սմարթը միայնակ կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն 54 օր տեւողությամբ` լինելով 15 երկրների 24 տարբեր կետերում:  Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն:

Սմարթի խոսքով` հիմնական դժվարությունները կապված են եղել եղանակային պայմանների, օտարերկրացի ավիադիսպետչերների հետ լեզվական արգելքի պատճառով շփման և այլ մարդկանց կողմից աջակցության բացակայության հետ:

Ավստրալացին մեկ տարով փոքր է նախկին ռեկորդակիր ամերիկացի Մեթ Գութմիլլերից:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]