Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների երդմնակալությունը

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների 
երդմնակալությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել երդման արարողություն, որին մասնակցել են 2016թ.-ին ռազմական համալսարան և արտերկրի ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կուրսանտներին շնորհավորել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ռազմական համալսարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը՝ մաղթելով նրանց հաղթական երթ թե´ ուսումնառության, թե´ հետագա զինվորական ծառայության ընթացքում: «Բարի երթ ձեզ, սիրելի կուրսանտներ, արդյունավետ ուսումնառություն և բարի ծառայություն՝ ի փառս Հայաստանի Հանրապետության: Եվ թող ձեզ ոգեշնչեն հայ զենքի փառահեղ հաղթանակները, թող աներեր լինի ձեր բազուկը, իսկ այսօր ստացած զենքով նաև թող գծվի ու ամրագրվի մեր օրերի քաջերի նոր սահմանը»,- կուրսանտներին ուղղված ողջույնի խոսքում նշել է Դավիթ Տոնոյանը:

Այս տարի ռազմական համալսարանի կուրսանտների շարքերը համալրել են նաև իգական սեռի 11 ներկայացուցիչներ, ովքեր ուսումնառության ավարտին կհամալրելեն ՀՀ զինված ուժերի սպայական կազմը:

Ռազմական համալսարանում տեղի ունեցած երդմնակալության արարողությունից հետո կուրսանտները Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել են զինվորական ուխտի և մոմավառության արարողությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]