Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիայում ձերբակալվել են երեք նախկին դեսպաններ

Թուրքիայում ձերբակալվել են  երեք նախկին դեսպաններ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ձերբակալվել են երեք նախկին դեսպանների, ովքեր կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու մեջ:  Անկարան հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ բնակվող թուրք չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ  Գյուլենին եւ նրա համակիրներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, խափանման միջոցը կալանքն ընտրվելու մասին որոշումն ընդունվել է Կանադայում Թուրքիայի նախկին դեսպան Թունջայ Բաբալըի, UNESCO-ում Թուրքիայի նախկին ներկայացուցիչ Գյուրջան Բալըքի եւ Կոստա-Ռիկայում Թուրքիայի նախկին դեսպան Ալի Ֆընդըքի նկատմամբ:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում թուրքական ԱԳՆ-ից հեռացվել են ավելի քան 300 աշխատակիցներ:

Մեւլյութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ավելի վաղ նաեւ հայտնել էր, որ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը մասնակցության կասկածանքով հետ կանչված դիվանագետներից 32-ն անհայտ պատճառներով առանց թույլատրության չեն վերադարձել երկիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]