Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միհրան Հարությունյանը չի հեռանալու սպորտից. երկրպագուները նրան ոգևորել են

Միհրան Հարությունյանը չի հեռանալու սպորտից. երկրպագուները նրան ոգևորել են

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռիո-2016»-ի Օլիմպիական խաղերում կողմնակալ մրցավարության պատճառով օլիմպիական ոսկե մեդալից զրկված հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը նշել է, որ հենց այնպես սպորտից չի հեռանալու:

«Ես շնորհակալ եմ բոլորին: Հուզված եմ: Ես զգում եմ անսահման սեր իմ ժողովրդի կողմից, իսկ դա ամենալավն ու ամենահաճելին է: Այս ամենն անհավանական է: Ես չեմ կարող բացատրել, փոխանցել զգացողություններս: Այն ամենից հետո, ինչ ես տեսա այստեղ եւ ապրեցի, հենց այնպես սպորտից չեմ հեռանա: Ես իմ ազգին այսպիսի մի ուրախություն էլի կնվիրեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Միհրան Հարությունյանը հայտարարել է Հանրապետության հրապարակում, որտեղ հավաքվել էին բազմաթիվ երկրպագուներ դիմավորելու  փոխչեմպիոնին:

Օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը Ռիո-2016-ի Հայաստանի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանն ու Միհրան Հարությունյանը վերադարձան  հայրենիք, որտեղ հայերը մեծ  ոգեւորությամբ եւ ցնծությամբ դիմավորեցին նրանց: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]