Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Անդրիաս Ղուկասյանի նախընտրած բժիշկը նրան կհետազոտի ՔԿՀ-ում

Անդրիաս Ղուկասյանի նախընտրած բժիշկը նրան կհետազոտի ՔԿՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել դիմում իր ամուսնու հացադուլի և նրա առողջական վիճակի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, դիմում ներկայացնելուց անմիջապես հետո Թարխանյանին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Բացի այդ, օգոստոսի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցի շրջանակներում տեսակցել են Ղուկասյանին: Նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց, ինչպես նաև ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը:

Անահիտ Թարխանյանի դիմումում բարձրացված հարցերի լուծման նպատակով անմիջապես տեղի է ունեցել քննարկում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ: Արդյունքում, ձեռք է բերվել պայմանավորվածություն հետևյալի մասին՝

1. ապահովել Թարխանյանի կամ Ղուկասյանի նախընտրած բժշկի անարգել մուտքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը հետազոտելու նպատակով.

2. Թարխանյանի դիմումում, ինչպես նաև Ղուկասյանի կողմից իր հետ առանձնազրույցի ընթացքում նշված հետազոտություններն առաջնահերթ կարգով իրականացնել քրեակատարողական վարչության կողմից՝ առաջիկա ոչ աշխատանքային օրերի ընթացքում.

3. սկսել ընթացակարգ՝ ապահովելու համար Անդրիաս Ղուկասյանի հետազոտումը քաղաքացիական հիվանդանոցում: Անահիտ Թարխանյանի դիմումի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է նաև քննարկման գրավոր ընթացակարգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]