Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում դեռևս հաստատված չէ. Շարմազանով

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում դեռևս հաստատված չէ. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում դեռևս հաստատված չէ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Բնականաբար, մենք մշտապես կողմնակից ենք եղել բանակցություններին, սակայն բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է, որպեսզի կողմերն ամբողջությամբ իրականացնեն զինադադարի պայմանները: Հայաստանն էլ մշտապես հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը հավելեց, որ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի իրականացվեն նաև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները: «Իսկ այդ պայմանավորվածությունները եղել են շատ հստակ՝ խոսքը շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի և աշխատակազմի ընդլայնումն է: Քանի դեռ կողմերը այս ամենը չեն ավարտել, բնականաբար, նոր առաջընթաց սպասելը մշուշոտ է»,- ասաց Շարմազանովը:

Միևնույն ժամանակ, ԱԺ փոխնախագահը նշեց, որ բանակցություններում Հայաստանի կողմից որևէ հետքայլ չի լինելու: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը պետք է կարողանա լիարժեք իրացնել իր ինքնորոշման իրավունքը հանրաքվեի միջոցով: Բանալին նախ և առաջ Ստեփանակերտում է: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը պետք է որոշի իր ճակատագիրը»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]