Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գորիսում նոր արագաչափ կգործարկվի

Գորիսում նոր արագաչափ կգործարկվի

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսի Անկախության փողոցում օգոստոսի 31-ից կգործի նոր արագաչափ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2016 թվականի օգոստոսի 31-ից գործարկվելու է Գորիս քաղաքի Անկախության փողոցում (Ա. Բակունցի անվան դպրոցի հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]