Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը քննարկել է ոլորտի զարգացման մի շարք հարցեր

ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը քննարկել է ոլորտի զարգացման մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում օգոստոսի 26-ին տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կառավարության աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախորդ նիստի արդյունքների ամփոփումից և տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ զեկուցումներից հետո խորհուրդն անցել է օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: Մասնավորապես, քննարկվել են պետական գնումների շրջանակում ՀՀ-ում արտադրված ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրմանը, Հարկային օրենսգրքի նախագծում ՓՄՁ-ներին առնչվող մի շարք դրույթներին, ՓՄՁ-ների ու առևտրի կենտրոնների միջև գնորդ-մատակարար շղթայում առկա խնդիրներին և առևտրի կենտրոններում հայկական ապրանքներին առաջնահերթություն տալուն վերաբերող հարցեր: Ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտողություններ և առաջարկություններ: Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբերի շրջանակում մանրակրկիտ ուսումնասիրել ու լրացուցիչ քննարկել վերոնշյալ հարցերը և արդյունքները ներկայացնել խորհրդին:

Որպես ՓՄՁ զարգացման խորհրդի նոր անդամ՝ հավանության է արժանացել «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ Սամսոն Գրիգորյանի թեկնածությունը: Հավանություն է տրվել նաև ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանին և Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովային առանց քվեարկելու իրավունքի ՓՄՁ զարգացման խորհրդի կազմում ընդգրկելու առաջարկությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]