Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ գլխավոր հյուպատոսը և Աջարիայի ԳԽ նախագահը կարևորել են ՏԻՄ կապերի ամրապնդումը

ՀՀ գլխավոր հյուպատոսը և Աջարիայի ԳԽ նախագահը կարևորել են ՏԻՄ կապերի 
ամրապնդումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը օգոստոսի 24-ին հանդիպում է ունեցել Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ Ավթանդիլ Բերիձեի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-վրացական փոխհարաբերությունների շրջանակում ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի: Այդ համատեքստում կարևորվեց երկու երկրների տարածաշրջանների ՏԻՄ կապերի ամրապնդմանն ուղղված գործունեության շարունակականությունը: Մտքեր փոխանակվեցին Լոռու մարզի և Աջարիայի ԻՀ միջև ստորագրված համագործակցության համաձայնագրով ընձեռվող հնարավորությունների շուրջ:

Գերագույն Խորհրդի նախագահը նշեց, որ իր ղեկավարած կառույցը մշտապես աջակցում է երկկողմ համագործակցության ծրագրերին, որոնք, մասնավորապես, ուղղված են առևտրատնտեսական, զբոսաշրջության, մշակութային ոլորտներում հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:

Երկուստեք բարձր գնահատվեց աջարահայ համայնքի պատմական կարևոր դերակատարությանը երկկողմ բարեկամական հարաբերություններում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am