Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիայի Պետխորհուրդը անօրինական ճանաչեց բուրկինի կրելու արգելքը

Ֆրանսիայի Պետխորհուրդը անօրինական ճանաչեց բուրկինի կրելու արգելքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Պետխորհուրդը անօրինական Է ճանաչել Նիսից ոչ հեռու վտնվող  Վիլնյով-Լյուբե բնակավայրում մուսուլմանական լողազգեստ՝ բուրկինի կրելու արգելքի սահմանումը:

Այդ մասին, ինչպես տեղեկացրել Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV տեղեկատվական հեռուստաալիքը:Բուրկինին մուսուլմանական լողազգեստ Է, որը ծածկում Է ամբողջ մարմինը: Ֆրանսիայի հարավ-արեւելքում առնվազն 15 քաղաքների իշխանություններ արգելել են լողափերին բուրկինի կրելը:

Քաղաքական գործիչներից շատերը դեմ են արտահայտվել այդ արգելքին:

Ֆրանսիայի Պետխորհուրդը բարձրագույն վարչական ատյան Է, որը կարող Է որոշում ընդունել օրենսդրական ակտերի գործողությունը չեղարկելու մասին, եթե դրանք չեն համապատասխանում իրավական նորմերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]