Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եվրախորհրդարանի նախագահը բանակցություններ կվարի Անկարայում

Եվրախորհրդարանի նախագահը բանակցություններ կվարի Անկարայում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Մարտին Շուլցը սեպտեմբերի 1-ին կայցելի Անկարա, որտեղ բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ եւ կքննարկի Եվրամիության ու Թուրքիայի  հարաբերությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անկարա կժամանեմ սեպտեմբերի 1-ին՝ հանդիպելու նախագահ Էրդողանի հետ, քննարկելու ԵՄ-ի ու Թուրքիայի փոխհարաբերությունները, հաստատելու Եվրամիության աջակցությունը Թուրքիայում ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին»,-հայտնել Է Շուլցը Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում:

Ներկայում Եվրամիության պատվիրակությունն Անկարայում քննարկում Է առաջընթացը Թուրքիայի քաղաքացիների համար այցագրերը վերացնելու եւ Եվրամիությանը երկրի անդամակցության ճանապարհին:

Ինչպես հայտնել Է Եվրահանձնաժողովի ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով ներկայացուցիչ Նատաշա Բերտոն, այցագրային ազատականացման պլանի կատարման  առաջընթացի վերաբերյալ ԵՀ-ի զեկույցը կհրապարակվի սեպտեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]