1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԱՏՀ-ն փորձագետներին ավելի շատ ժամանակ Է տվել խաղալիքների անվտանգությունը քննարկելու համար

ԵԱՏՀ-ն փորձագետներին ավելի շատ ժամանակ Է տվել խաղալիքների 
անվտանգությունը քննարկելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կողմից ստեղծված Տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական եւ բուսասանիտարական միջոցների կիրառման կոնսուլատիվ կոմիտեի օգոստոսի 25-ին նիստում, որը նախագահել Է ԵԱՏՀ-ի Տեխնիկական կարգավորման եւ հավատարմագրման դեպարտամենտի տնօրեն Արման Շաքալիեւը, քննարկվել են լայն սպեկտրի հարցեր:

Միջոցառմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների պետական իշխանության մի շարք լիազոր մարմինների ղեկավարներ, գործարար հանրակցության ներկայացուցիչներ, անկախ փոձագետներ:   

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, նիստի մասնակիցները ԵԱՏՀ-ի կոլեգիայի նիստ ուղարկելու համար հավանություն են տվել արտադրանքի տիպի հավաստագրերի միասնական ձեւերի փոփոխություններին, որոնք նախատեսված են Միության «Սարքավորման մեքենաների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերով: 

Բացի այդ, քննարկման արդյունքներով հանրային քննարկման ուղարկելու համար հավանություն Է տրվել Միության «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծին: 

Մինչեւ այս տարվա նոյեմբերի 30-ը երկարաձգված Է Միության «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի հանրային քննարկումը, որում խոսքը վերաբերում Է խաղալիքների հոգեբանական-մանկավարժական փորձաքննության հնարավոր կիրացման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]