Ադրբեջանի ծանր ատլետիկայի ֆեդերացիան վտարակ (իզգոյ) է հայտարարվել
15:48, 26 Օգոստոս 2016
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանր ատլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է Ադրբեջանի, Չինաստանի եւ Ուկրաինայի ծանր ատլետիկայի ֆեդերացիաները մեկ տարով որակազրկելու մասին որոշումը` կապված 2008 թվականին Պեկինում Օլիմպիադայի ժամանակ այդ երկրների մարզիկներից վերցված նմուշներում խթանիչ հայտնաբերվելու հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է championat.com կայքը` նշելով, որ պաշտոնական որոշումը հայտարարվելու է Միջազգային օլիմպիական կոմիտեից փաստաթղթերն ստանալուց հետո:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում