Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամերիկյան հայտնի ընկերությունը լքում է Ադրբեջանը

Ամերիկյան հայտնի ընկերությունը լքում է Ադրբեջանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հարկերի նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի Booz Allen Hamilton Inc. ընկերության բաժանմունքն Ադրբեջանում վերացվում է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, նախարարությունը պարտատերերին հայտնել է, որ իրենց հարցերով 2 ամսվա ընթացքում կարող են դիմել Բաքվում գտնվող Baker and McKenzie-CIS, Ltd. ընկերությանը, որին կառավարման եւ տեխնոլոգիական ծառայություն է ցուցաբերում ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում գտնվող Booz Allen Hamilton Inc. խորհրդատվական ընկերությունը:

Forbes Blog հանդեսը 2011 թվականին այդ ընկերությանը մեղադրել էր Պենտագոնի պատրաստած գաղտնի համակարգչային ծրագիրը Ադրբեջանի կառավարությանը տալու մեջ: Հանդեսը հայտնել էր, որ այդ ծրագիրը Ադրբեջանի կառավարության համար պատրաստվել է սոցիալական ցանցերում անանուն գրող ընդդիմադիրներին հայտնաբերելու նպատակով:

Ադրբեջանում նավթի եւ մանաթի էժանացումից հետո ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով այդ երկրից արդեն բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ են հեռացել:

Ըստ report.az լրատվական կայքի` անցյալ շաբաթ Ադրբեջանում իրենց գործունեությունը դադարեցնելու մասին Հարկերի նախարարությանն արդեն հայտնել են թուրքական Makisman Asfalt ընկերության բաժանմունքը, ռուսաստանյան İnterstroyportalplyus, ռուս-ադրբեջանական Kaspianstroyinvest, հոլանդական Shell Business Development Central Asia B.V., Արաբական Միացյալ Էմիրությունների Niko İnterneşnl Limited, ղազախստանյան Distrilab ընկերությունները:

«Ազադլըգ» թերթը, հղում կատարելով Ադրբեջանի հարկերի նախարարությանը, ավելի վաղ գրել էր, որ Ադրբեջանում իրենց բաժանմունքների գործունեությունը դադարեցրել են Չինաստանի Geo-Engineering Corporation İnternational եւ որպես իրավական անձ գրանցված բրիտանական İnnovative İnternational Group Ltd հոլդինգի մեջ մտնող Life Division ընկերությունները:

«Թուրան» լրատվական գործակալությունն էլ ավելի վաղ հաղորդել էր, որ 2014 թվականի վերջից սկսած` Ադրբեջանում տնտեսական ճգնաժամի մեծանալու հետ այդ երկրից մինչ այժմ հեռացել են  "Distrilab", "Buz Alen Hamilton İnc.Inc", "Grundfos Pompa Sanayi ve Ticaret Ltd." ընկերությունները:

Meydan TV հեռուստաալիքի կայքը հայտնում է, որ օգոստոսի սկզբին Kempinski ընկերությունը չեղարկել է Բաքվի Բադամդարի շրջանում գտնվող հյուրանոցի կառավարման համաձայնությունը:

Դրանից առաջ չեղարկվել են Ռուսաստանի “AKTAVİS”, Մեծ Բրիտանիայի “Bİ CEY SERVİSEZ KOMPANİ MİDL İST LİMİTED” եւ Շվեյցարիայի “SCHERİNG-PLOUGH CENTRAL EAST AG” ընկերությունների, “Turkapital Holding” թուրքական հոլդինգի, Սինգապուրի “Petro Singapore Trading PTE Ltd.”, Բելգիայի “Puratos” ընկերության, Royal Dutch Shell PLC -ի Ադրբեջանում գտնվում ներկայացուցչությունները:

Այս տարվա ընթացքում Ադրբեջանում գործունեությունը դադարեցրել են Ֆրանսիայի Technip Maritime Overseas LTD" եւ Իտալիայի Maccaferri Azerbaijan" MMC ընկերությունները:

ONGC Videsh Limited ընկերությունը հայտնել է «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» նավթա-գազային նախագծից իր դուրս գալու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]