Յանա Եգորյանն առաջարկել է Մեդվեդևին տեղ հասցնել իր մեքենայով
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-րդ ամառային օլիմպիական խաղերի ավարտից հետո Ռուսաստանի օլիմպիական պատվիրակությունը պարգևատրվել է այդ երկրի ղեկավարության կողմից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Звезда» հեռուստաալիքը, Կրեմլում մարզիկներին շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Շնորհավորանքին հաջորդել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից օլիմպիականներին ավտոմեքենաների հանձնման արարողությունը:
Հայազգի օլիմպիական չեմպիոնուհի, Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև տեղի է ունեցել հետաքրքիր երկխոսություն: Յանան Մեդվեդևին առաջարկել է նվեր ստացած մեքենայով շրջել, իսկ Մեդվեդևը, ժպտալով պատասխանել է, որ ինքը դեմ չի, ուղղակի իրեն հենց մոտակա շքամուտքն է անհրաժեշտ հասնել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում