Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Boeing-ը հրետանու միջոցով անտառային հրդեհների դեմ պայքարի մեթոդ է արտոնագրել

Boeing-ը հրետանու միջոցով անտառային հրդեհների դեմ պայքարի մեթոդ է արտոնագրել

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական համալիրի՝ մեծությամբ երկրորդ ընկերությունը՝ Boeing-ը, մշակել եւ արտոնագրել Է անտառային հրդեհների դեմ պայքարի սկզբունքորեն նոր եղանակ, որը նախատեսում Է հրետանու կիրառում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին այս մասին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է Popular Mechanics հանդեսը:  

Հրատարակության տվյալներով՝ արտոնագիրը Boeing ընկերությանն Է տրվել նրա կողմից ստեղծված հրետանային արկի համար, որը լցոնված Է կրակի տարածումը կասեցնող նյութով:

2014 թվականին տալով այս արտոնագրի հայտը՝ Boeing-ը նշել Է, որ ինքնաթիռների եւ ուղղաթիռների օգտագործմամբ անտառային հրդեհների մարումը թույլ չի տալիս բավականաչափ արագ արտակարգ պատահարի շրջան հասցնել կրակի տարածումը կասեցնող նյութեր:

Դատելով ըստ ամենայնի՝ նրանք կարծում են, որ անտառի այրվող հատվածի՝ իրենց ստեղծած արկերով գնդակոծումը թույլ կտա շատ ավելի արագ կանգնեցնել կրակի առաջշարժումը ու նաեւ սպառնալիքի չենթարկել արտակարգ ծառայությունների աշխատակիցների կյանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]