Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լեհերը Մեծ Բրիտանիայում դարձել են ներգաղթյալների ամենախոշոր համայնքը

Լեհերը Մեծ Բրիտանիայում դարձել են ներգաղթյալների  ամենախոշոր համայնքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի այն բնակիչների թիվը, որոնք ծնվել են Լեհաստանում, անցյալ տարի գերազանցել Է Հնդկաստանում ծնված միգրանտների թիվը: Միգրացիայի ընդհանուր սալդոն, ըստ Բրիտանիայի ազգային վիճակագրական բյուրոյի տվյալների, ԵՄ-ից դուրս գալու շուրջ հանրաքվեից առաջ մնում Էր ռեկորդային մակարդակի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Բրիտանիայի ազգային վիճակագրական բյուրոյի (ԱՎԲ)՝ օգոստոսի 25-ին հրապարակված տվյալներով, 2015 թվականին Միացյալ Թագավորությունում ապրում Էին Լեհաստանից սերված 831 հազար մարդ: Սա գրեթե 750 հազարով ավելի Է, քան 2004 թվականին, երբ Լեհաստանը Արեւելյան եւ Հարավային Եվրոպայի ինը այլ երկրների հետ միասին մտավ Եվրամիություն:  

Երկար տարիներ Մեծ Բրիտանիայում առաջին սերնդի ներգաղթյալների խոշորագույն համայնքները հնդկական ու իռլանդական համայնքներն Էին:   

Միգրացիայի դրական հաշվեմնացորդը, Վիճակագրական բյուրոյի տվյալներով, 2015 թվականի մարտից մինչեւ 2016 թվականի մարտն ընկած ժամանակաշրջանում մնացել Է ռեկորդայինին մոտ 327 հազարի մակարդակին:    

Վիճակագրությունն այս տարի (մարտից մինչեւ մարտ) գրանցել Է 2004 թվականին Եվրամիությանն անդամակցած Լեհաստանից եւ արեւելաեվրոպական յոթ երկրներից ժամանածների թվի նվազում, բայց այդ նվազումը փոխհատուցվել Է Բուլղարիայից եւ Ռումինիայից ժամանածների թվի աճով՝ մինչեւ ռեկորդային 60 հազար: Այս երկու երկրները ԵՄ են մտել 2007 թվականին, իսկ ազատորեն Մեծ Բրիտանիա ժամանելու եւ այստեղ աշխատելու իրավունքից սկսել են օգտվել 2014 թվականի սկզբից:  

ԱՎԲ-ի գնահատումներով՝ Մեծ Բրիտանիայի՝ արտասահմանում ծնված բնակիչների բաժինն այժմ հասել Է 13,3 տոկոսի: 2004 թվականին նրանց բաժինը կազմում Էր 8,9 տոկոս:

Այլ երկրներից սերվածների մեծ մասն ապրում Է Լոնդոնում: Նրանց թիվը կազմում Է մեգապոլիսի բնակչության 37 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]