Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ջրվեժում մահվան ելքով վրաերթի դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել

 Ջրվեժում մահվան ելքով վրաերթի դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած վրաերթի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Մ. Մկրտչյանն իր կողմից վարվող «Lexus RX 350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Ջրվեժ ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն Ս.Գրիգորյանին, որի հեևանքով վերջինս հայտնվել է հանդիպակաց երթևեկելի ուղեգոտում և վրանցման ենթարկվել Ս.Կարապետյանի կողմից վարվող «BMW X5» ավտոմեքենայի կողմից: Ստացած մարմնական վնասվածքներից Ս.Գրիգորյանը տեղում մահացել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]