Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թբիլիսիում բացվել է Բելառուսի դեսպանությունը

Թբիլիսիում բացվել է Բելառուսի դեսպանությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մայրաքաղաքում բացվել Է Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավար Միխայիլ Մյատլիկովը օգոստոսի 25-ին հավատարմագրերն Է հանձնել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեին:

Հանդիպմանը կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերը: Հատուկ ուշադրություն Է հատկացվել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին, որը տեղի Է ունենալու այս տարվա սեպտեմբերի սկզբին:

Կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել Վրաստանի եւ Բելառուսի քաղաքական գործընկերության, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության շուրջ:

Բելառուսում Վրաստանի դեսպանությունը բացվել Է 2007 թվականին: Վրաստանը եւ Բելառուսը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1994 թվականի հունվարի 6-ին, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]