1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Forbes-ը հրապարակել Է Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշը

Forbes-ը հրապարակել Է Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes-ը հրապարակել Է Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշը. ցուցակը գլխավորել Է ձեռնարկատեր, Inteco Management ընկերության նախագահ Ելենա Բատուրինան, որի կարողությունը հանդեսը գնահատել Է 1,1 միլիարդ դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

Նշենք, որ վարկանիշի ութերորդ հորիզոնականում Է հայտնվել Մարիա Շարապովան՝ 260 մլն դոլար կարողությամբ: Ավելի վաղ Շարապովան առաջին տեղն Էր գրավել շոու-բիզնեսի եւ սպորտի ռուսաստանցի ամենահարուստ աստղերի ցուցակում՝ 2015/16 սեզոնում վաստակելով 21,9 միլիոն դոլար:  

Նաեւ Forbes-ի վարկանիշ են մտել միլիարդատերեր Դմիտրի Ռիբոլովլեւի (Ֆրանսիայի «Մոնակո» ֆուտբոլային ակումբի սեփականատեր եւ նախագահ) եւ Ռոման Աբրամովիչի (Անգլիայի «Չելսի» ակումբի սեփականատեր) նախկին կանայք:  Ելենա Ռիբոլովլեւան վարկանիշում զբաղեցնում Է երկրորդ տեղը (կարողությունը՝ 600 միլիոն դոլար), իսկ Իրինա Աբրամովիչը՝ վեցերորդ տեղը (300 միլիոն դոլար):

Վարկանիշը կազմելիս հրատարակությունը հիմնվել Է ընկերությունների տվյալների եւ փորձագիտական գնահատումների վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]