Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նոր համազգային հարցման տվյալներով՝ Քլինթոնը Թրամփին գերազանցում Է յոթ տոկոսով

Նոր համազգային հարցման տվյալներով՝ Քլինթոնը Թրամփին գերազանցում Է յոթ տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, նոր համազգային հարցման արդյունքների համաձայն, ժողովրդականության ցուցանիշով իր հանրապետական մրցակցին՝ Դոնալդ Թրամփին, գերազանցում Է յոթ տոկոսային կետով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի Քվինիփեքի համալսարանի վերջին տվյալների համաձայն՝ Քլինթոնի օգտին մտադիր Է քվեարկել պոտենցիալ ընտրողների 45 տոկոսը, Թրամփի օգտին՝ 38 տոկոսը:

Բացի այդ, հարցման մասնակիցների 10 տոկոսը պատրաստ Է իր ձայնը տալ Լիբերտարիանական կուսակցությունից թեկնածու Գերի Ջոնսոնին, դրա հետ մեկտեղ Կանաչների կուսակցությունից թեկնածու Ջիլ Սթայնը վայելում Է ընտրողների ընդամենը 4 տոկոսի աջակցությունը:

Քվինիփեքի համալսարանի հարցումն անցկացվել Է օգոստոսի 18-ից մինչեւ 24-ը՝ բջջային եւ ստացիոնար հեռախոսներով: Այն կարող Է ունենալ 2,5 տոկոսային կետի անճշտություն: Հարցմանը մասնակցել են գրեթե 1,5 հազար ընտրողներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]