Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իտալիայում փրկարարները փլատակներից դուրս են բերել երկրաշարժից 238 ողջ մնացածների

Իտալիայում փրկարարները փլատակներից դուրս են բերել երկրաշարժից 238 ողջ մնացածների

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի կենտրոնական մասում լույս օգոստոսի 24-ի գիշերը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի գոտում որոնողափրկարարական գործողություն իրականացնող փրկարարները փլատակներից դուրս են բերել ողջ մնացած 238 մարդու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հռոմում անցկացված ճեպազրույցում հայտնել Է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցչուհի Իմակոլատա Պոստիլիոնեն: 

Նրա խոսքով՝ 215 մարդու փրկել են Իտալիայի ազգային հրշեջ ծառայության աշխատակիցները, եւս 23 ողջ մնացածների շենքերի փլատակներից հանել են Իտալիայի ալպինիստական ակումբի փրկարար ծառայության կամավորները:

Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ տարերային աղետի զոհ Է դարձել 267 մարդ, 387 տուժածներ այժմ գտնվում են Մարկեի, Աբրուցոյի, Լացիոյի հիվանդանոցներում: Առավել մեծ թվով մարդիկ են զոհվել Ամատրիչե քաղաքում, որտեղ, Քաղաքացիական պաշտպանության տվյալներով, զոհերի թիվը հասնում Է 207-ի: 

Սակայն պաշտոնական տվյալների հրապարակումից անմիջապես հետո տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ Ամատրիչեում ավերակներից դուրս են բերել եւս մեկ զոհվածի մարմին եւ, այսպիսով, զոհերի թիվը ներկայում 268 Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]