Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Արթիկում, Գյումրիում և Երևանում նկատված օձերին

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Արթիկում, Գյումրիում և Երևանում 
նկատված օձերին

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 25-ին, ժամը 17.53-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի տներից մեկի ավտոտնակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները կարի արտադրամասի տարածքից բռնել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն օրը ժամը 15.56-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի 1-ին թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

Օգոստոսի 25-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստան 11-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]