1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Բազե»-ն երիտասարդների շրջանում ամրապնդվում է հայրենիքի նկատմամբ սերը. ՀՀ ԱԺ նախագահ

«Բազե»-ն երիտասարդների շրջանում ամրապնդվում  է հայրենիքի նկատմամբ սերը. ՀՀ ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը  օգոստոսի 25-ին Ծաղկաձորում եղել է «Բազե 2016»  համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հյուրը: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է բազեականներին և նշել, որ  անցկացվող միջոցառումը  յուրովի է, քանի որ  «Բազե»-ն դարձել է յուրօրինակ հարթակ, որն ամեն տարի մեկտեղում է հայ երիտասարդների՝ աշխարհի տարբեր երկրներից և նշել, որ այս նախաձեռնության շնորհիվ երիտասարդների շրջանում առավել ամրապնդվում  է հայրենիքի նկատմամբ ունեցած սերը, պետության, պետականության ու անկախության գաղափարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շրջել է բազեականների ճամբարում, որից հետո արդեն ջերմ զրույց ունեցել  հավաքի մասնակիների հետ:   Հանդիպմանը կարմիր, կապույտ, նարնջագույն ջոկատների ներկայացուցիչներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ նախագահին: Երիտասարդների հարցերը վերաբերել են ներքին, արտաքին քաղաքականությանը,   երկրում երիտասարդական ծրագրերի իրականացմանը,  նոր աշխատատեղերի ստեծմանն  ու Հայաստանի շենացմանը:  Խորհրդարանի ղեկավարը բազեականների խնդրանքով խոսել է նաև իր ուսանողական տարիների,  անցած ճանապարհի ու քաղաքական ոլորտում ծավալած գործունեության մասին:

Ըստ նույն աղբյուրի՝ «Բազե»-ն  համահայկական երիտասարդական հավաքն ամեն տարի անցկացվում է  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, որին այս տարի մասնակցում է շուրջ 500 երիտասարդ:    Գոյության 14 տարիների ընթացքում միջոցառումն իր շուրջն է համախմբել հազարավոր երիտասարդների, բացահայտել շնորհալիներին, հնարավորություն ընձեռել ինքնադրսևորվելու  և  նրանց մեջ ամրապնդելու սեփական երկրի նկատմամբ ունեցած պատասխանատվությունը

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]