1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բազեականները հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահի հետ

Բազեականները հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում մարզական, մշակութային և ինտելեկտուալ մրցույթներին զուգահեռ կազմակերպվում են հանդիպումներ պետական, քաղաքական, մշակութային գործիչների հետ, որոնց ընթացքում երիտասարդները քննարկումներ են ունենում վերջիններիս հետ, ստանում իրենց հուզող հարցերի պատասխանները։ Օգոստոսի 25-ին հավաքի հյուրն Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն էր։ Նա պատասխանել է բազեականների հարցերին, դիտել բազկամարտի ներճակատային մրցույթները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հավելելով. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ Գալուստ Սահակյանը «Բազե» հավաքի լավագույն բարեկամներից է։ Հավաքի ստեղծման օրից՝ 2002 թվականից ի վեր, նա ամեն տարի այցելել է այս ծրագրին, հանդիպել մասնակիցների հետ։

ԱԺ ղեկավարը ողջունեց հավաքի մասնակիցներին՝ նշելով, որ «Բազեի» միջոցով երիտասարդությունը կարողացավ համախմբող մի շարժում ստեղծել։ Նա շեշտեց, որ երիտասարդությունը մեր ապագան է և պետք է զգա քաղաքական գործընթացները, ներգրավվի տարբեր պրոցեսներում։

Հիշելով իր երիտասարդ տարիները՝ խորհրդարանի խոսնակը նկատեց, որ այն ժամանակ կարելի էր ամեն ինչի մասին խոսել, բայց ոչ՝ հայրենիքից, քաղաքականությունից։ Այս առումով, ըստ նրա, այսօրվա երիտասարդները շահեկան վիճակում են։ Նա կոչ արեց երիտասարդներին սիրել հայրենիքը, ուշադրության կենտրոնում պահել ուսման պրոցեսը, որպեսզի հետագայում տարբեր ոլորտներում ունենանք լավ կադրեր։

Գալուստ Սահակյանը պատասխանեց երիտասարդների՝ ՀՀ արտաքին քաղաքականությանը, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին վերաբերող հարցերին։

«Բազե» հավաքում այսօր հյուրընկալվել էին նաև «Արի տուն» ծրագրի մասնակիցները, ովքեր ծանոթացան բազեականների առօրյային, ներկա գտնվեցին մի շարք մրցույթների»։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]