Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը և Մեծ Բրիտանիան ցանկանում են ընդլայնել արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցությունը

Հայաստանը և Մեծ Բրիտանիան ցանկանում են ընդլայնել արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Համլետ Հակոբյանը օգոստոսի 25-ին հյուրընկալել է Կովկասի հակամարտությունների և հետկոնֆլիկտային հարցերի կարգավորման տարածաշրջանային խորհրդական Քրիստոֆեր Ջոյսին (նստավայրը Թբիլիսի) և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Ամիաս Մուրզին:

Հանդիպման նպատակն էր ԱԻ ոլորտում համագործակցության հետագա քայլերի և ծրագրերի քննարկումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրերին՝ Հ. Հակոբյանը ներկայացրեց ԱԻ նախարարության կազմավորման պատմությունը, կառուցվածքը, նախարարության կազմում գործող կառույցներն ու ստորաբաժանումները, դրանց գործառույթները և ձեռքբերումները: Ձեռքբերումների շարքում նա մասնավորապես առանձնացրեց հայկական ՔՈՓ (քաղաքային որոնողափրկարարական թիմ) թիմերի՝ INSARAG անդամ դառնալու փաստը և Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի միջազգային նշանակությունը:

- ԱԻ նախարարության ուղղությունները բազմավեկտոր են, բայց խնդիրը մեկն է՝ ազգաբնակչության անվտանգությունը, - շեշտեց Հ. Հակոբյանը:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության փոխդեսպան Ամիաս Մուրզը կարևորեց դեսպանատան ռազմական կցորդի և ԱԻ նախարարության հարաբերությունները՝ ընդգծելով, որ դեսպանատան աշխատակազմը միշտ շեշտում է նախարարության ժամանակակից հագեցվածությունը:

Շնորահակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կովկասի հակամարտությունների և հետկոնֆլիկտային հարցերի կարգավորման տարածաշրջանային խորհրդական Քրիստոֆեր Ջոյսը նշեց, որ նմանատիպ այցերը կկրեն շարունակական բնույթ:

- Ես վստահ եմ, որ ԱԻ նախարարությունը մեծ ցանկություն ունի համագործացկել մեզ հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում: Արդյունավետ փոխգործակցության համար մեզ անհրաժեշտ է միայն ճանաչողական այցերի բնույթը փոխել գործնականով ու հստակեցնել առաջնային և թիրախային ուղղությունները, - ասաց Ք. Ջոյսը:

Այցի ավարտին հյուրերն այցելեցին նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին նորագույն սարքավորումներով հագեցած կենտրոնում և ծանոթացան ընթացիկ աշխատանքներին: ՃԿԱԿ պետը ներկայացրեց նաև կենտրոնի գործունեությունը, ազդարարման, արձագանքման և մշտադիտարկման լայն հնարավորությունները»:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]