Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իտալիայում երկրաշարժից տնտեսական վնասը գերազանցել Է 1 մլրդ դոլարը

Իտալիայում երկրաշարժից տնտեսական վնասը գերազանցել Է 1 մլրդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: KAC-ի փորձագետները հաշվարկել են, որ օգոստոսի 24-ին Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժից տնտեսական վնասը, ըստ նախնական տվյալների, արդեն գերազանցել Է 1 մլրդ դոլարը, ապահովագրականը՝ 500 մլն դոլարը: Ամփոփիչ ցուցանիշները, ամենայն հավանականությամբ, ավելի բարձր կլինեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Ինչպես գրում Է Bloomberg գործակալությունը, վերաապահովագրական ճյուղի վնասները կարող են ավելի մեծ լինել, քան 2009 թվականին Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, երբ Generali-ն կորցրեց 100 մլն եվրո, Axa-ն՝ 41 մլն եվրո, Hannover Re-ն՝ 11,2 մլն եվրո, Munich Re-ն՝ 23 մլն եվրո: 

Դրա հետ մեկտեղ կենտրոնական Իտալիայում ունեցվածքի ապահովագրման ծառայությունների փոքր բաժինը կարող Է նվազեցնել ապահովագրորդների կորուստները:

Generali-ի տվյալներով՝ այս տարածաշրջանում ապահովագրված Է տնային տնտեսությունների միայն 20 տոկոսը:Իտալիայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել լույս օգոստոսի 24-ի գիշերը: Առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով՝ 05:36-ին), դրան հաջորդել է եւս մեկը՝ ավելի փոքր ուժգնությամբ: Էպիկենտրոնը գտնվում էր Հռոմից 113 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը, ըստ տարբեր տվյալների, 4-ից մինչեւ 10 կիլոմետր խորության վրա էր:Ըստ վերջին տվյալների, Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 247-ի:

Ստորգետնյա ցնցումների հետեւանքով առավել մեծ ավերածություններ են եղել Ամատրիչե, Ակումոլի եւ Պեսկարա դել Տրոնտո բնակավայրերում: Դրանց մերձակայքում իշխանությունները վրանային ավաններ են ծավալել անօթեւան մնացածների համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]