Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանում դոլարի արժեքը կկազմի 2,02 մանաթ

Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանում դոլարի արժեքը կկազմի 2,02 մանաթ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է մանաթի լողացող փոխարժեքից եւ դարձյալ կտրուկ արժեզրկում է սկսում: Նույնիսկ հայտնի է նաեւ արժեզրկման ժամկետը` սեպտեմբերի 3-ը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, istiqlal.az կայքին հայտնել են բանկային հատվածի աղբյուրները: Աղբյուրի խոսքով` դոլարի վաճառքն ադրբեջանում գրեթե դադարեցվել է, վերակենդանացել է սեւ շուկան:

«Արժեզրկմանը պատրաստվելու նպատակով բանկերը պաշտոնապես նվազագույնի են հասցրել դոլարի վաճառքը եւ արտարժույթը հանել սեւ շուկա:

Սեւ շուկան գտնվում է բանկերի ամբողջական վերահսկողության տակ», -գրում է ադրբեջանական կայքը:

Կայքը նշում է, որ ներկայում պաշտոնապես 1 դոլարը արժե 1,62 մանաթ, իսկ իրականում` 1,70 մանաթ: «Մոտ օրերին սպասվում է 25 տոկոս արժեզրկում, դոլարի փոխարժեքը կդառնա 2,02 մանաթ», -համոզմունք է հայտնում կայքը:

«Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրում է, որ 2016 թվականի հունվարի հետ համեմատ, Ադրբեջան ներկրումը շարունակում է աճել: Պետական մաքսային կոմիտեի համաձայն` հունվար-հուլիսին արտահանումը տարեկան 49,42 տոկոսով նվազել է` կազմելով 2 349 778,2 հազար դոլար, իսկ ներկրումը նվազել է 14,2 տոկոսով` կազմելով 1 336 857,86 հազար դոլար: Բացասական հաշվեմնացորդը մոտ 1 մլրդ դոլար է, ինչն անխուսափելի է դարձնում մանաթի կտրուկ արժեզրկումը: Թերթը նշում է, որ այսօր Բաքվի բանկերում յուրաքանչյուր քաղաքացուն 100 դոլարից ավել չի վաճառվել, իսկ Բաքվի սեւ շուկայում դոլարը վաճառվել է մոտ 2 դոլարով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]