Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արման Թաթոյանը վստահեցնում է, որ Անդրիաս Ղուկասյանը ՄԻՊ գրասենյակի հսկողության ներքո է

Արման Թաթոյանը վստահեցնում է, որ Անդրիաս Ղուկասյանը ՄԻՊ գրասենյակի հսկողության ներքո է

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ողջունում է Սարի Թաղում տեղի ունեցած միջադեպերի գործերով «Ժառանգություն» կուսակցության անդամներ՝ Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուշուդյանի և Արմեն Մարտիրոսյանի ազատ արձակումը: Միաժամանակ, լրագրողների հետ զրույցում Թաթոյանը նշեց, որ այս պահին նշված անձանց գործերի առնչությամբ գնահատական տալու հնարավորություն չունի:

Թաթոյանը տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները պարբերաբար այցելում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանին, ուսումնասիրում նրա հետ կապված բժշկական փաստաթղթերը, խոսում բժշկի հետ։ «Անդրիաս Ղուկասյանը բարձրացրել էր ջրի հետ կապված խնդիրը, մենք քննարկել ենք Քրեակատարողական վարչության հետ, որ ջրի սահմանափակում չլինի, խնդիր չառաջանա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Թաթոյանը՝ ավելացնելով, որ  անձամբ է այցելել Անդրիաս Ղուկասյանին: Առաջիկայում ևս ՄԻՊ գրասենյակի  աշխատակիցները կրկին կայցելեն նրան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]