Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արցախում նախագահական մոդելն ընտրելիս հաշվի են առնվել տարբեր գործոններ. ՀՀ ԱԳ փոխնախարար

Արցախում նախագահական մոդելն ընտրելիս հաշվի են առնվել տարբեր գործոններ. ՀՀ ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացրած սահմանադրական հայեցակարգը նման է ամերիկյան մոդելին՝ ժողովրդավարություն, որը հիմնված է նախագահի ինստիտուտի վրա:

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ ավելացնելով, որ համաձայն չէ այն ձևակերպմանը, թե Արցախն ընտրել է սուպերնախագահական համակարգը. «Շատ անգամ, երբ ասում են նախագահական մոդել, պատկերացնում են Ադրբեջանի տիպի պետության: Դա այդպես չէ, որովհետև այն մոդելը, որ ընտրում է Ղարաբաղը, ավելի շատ նման է ամերիկյան մոդելին՝ ժողովրդավարություն, որը հիմնված է նախագահի ինստիտուտի վրա: Իմ կարծիքով՝ այստեղ դերակատարում է ունեցել այն, որ դեռևս ԼՂ հարցը վերջնական կարգավորված չէ, և վտանգ կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Արցախի հարցում պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք, այդ թվում՝ երկրի մեծությունը, ներուժը, արտաքին վտանգը: Ըստ փոխարտգործնախարարի՝ ԼՂՀ-ում ընտրել են այդ մոդելը ելնելով տարբեր հանգամանքներից: Խոսելով Հայաստանում խորհրդարանական, իսկ Արցախում նախագահական մոդել ընտրելու հանգամանքների մասին՝ Քոչարյանն ասաց. «Պետք է ունենալ ազդեցիկ խորհրդարան, իսկ Արցախի խորհրդարանում այսօր 33 պատգամավոր է: Կան բազմաթիվ հարցեր: Այստեղ կան մասնագիտական հանգամանքներ, որովհետև Հայաստանի ներքին պոտենցիալը, նույնիսկ մարդկանց թվաքանակը, մասնագետներն այլ են, Ղարաբաղինն այլ է, դրա համար ԼՂՀ-ում նախագահական մոդելն ընտրելիս հաշվի են առնվել տարբեր գործոններ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]