Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մահացել Է «տրիկոտաժի թագուհի» Սոնյա Ռիքելը

Մահացել Է «տրիկոտաժի թագուհի» Սոնյա Ռիքելը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 87-րդ տարում մահացել Է ֆրանսիացի տարազագործ եւ սեփական նորաձեւության տան հիմնադիր Սոնյա Ռիքելը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Le Figaro-ին: Մոդելագործի դստեր խոսքով՝ Ռիքելը վախճանվել Է օգոստոսի 25-ի վաղ առավոտյան Փարիզում:

Կյանքի վերջին մի քանի տարին նա տառապում Էր Պարկինսոնի հիվանդությամբ: Մոդելագործի հուղարկավորության վայրն ու ժամանակն առայժմ հայտնի չեն: 

Սոնյա Ռիքելն իր կարիերան սկսել Է որպես տեքստիլ խանութներից մեկի ցուցափեղկերի ձեւավորող: 1962 թվականին նա հղիների համար հագուստ Է ստեղծել Laura Էլիտար խանութի համար:

Նրա դիզայնը հռչակ Է ձեռք բերել, եւ շուտով Ռիքելին սկսել են անվանել «տեքստիլի թագուհի»: Իր առաջին խանութը դիզայները բացել Է 1986 թվականին Փարիզում: Ներկայում Sonia Rykiel նորաձեւության տունը թողարկում Է կանանց եւ մանկական հագուստ, ինչպես նաեւ օծանելիք եւ աքսեսուարներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]