1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սիրիայում թուրքական զինուժի առկայությունը խորքային խնդիրներ չի լուծում. արևելագետ

Սիրիայում թուրքական զինուժի առկայությունը խորքային խնդիրներ չի լուծում. արևելագետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում թուրքական զինուժի առկայությունը երկար պլանավորված գործողություն է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արևելագետ Սարգիս Գրիգորյանը օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս փուլում Սիրիայում թուրքական զինուժի առկայությունը խորքային խնդիրներ չի լուծում:

«Կարծում եմ, որ սա պատահականություն չէր, այն երկար ժամանակ պլանավորված է եղել: Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացումը և Սիրիայի ներսում որոշակի զարգացումները դրդեցին, որ հենց այս պահին լինի այդ ռազմական գործողությունը: Իհարկե, խորքային խնդիր չի լուծում թուրքական զինուժի առկայությունը կոնկրետ այս փուլում, որովհետև նախ քանակն այն չէ, և, կարծես, խնդիրներն էլ այլ չեն հիմա: Բայց այն, որ հայտարարում են, թե թուրքական սահմանին պետք է ահաբեկչական կառույցները վերացվեն, կարծում եմ, այս փուլում նման գործողություններով և տեղային ուժերի աջակցությամբ նրանք այդ հարցը լուծում են: Այն ուժային հավասարությունը կամ իրերի  դասավորությունը, որ կար թուրք-սիրիական սահմանին, ձեռնտու չէր պաշտոնական Անկարային, այն կապված էր և՛ քրդերի ակտիվության, և՛ ԻՊ-ի հետ: Թուրքիան նման կերպ, փաստորեն, գնաց հարցի լուծման»,- ասաց Գրիգորյանը:

 Ես ԻՊ-Թուրքիա կապ չեմ տեսնում,, ասեմ ավելին՝ 2013 թվականի վերջից այդ կապը չկար: Բայց կան մասնագետներ, ովքեր պնդում են, թե ԻՊ-ից բացի այլ խմբավորումներ կան, և Թուրքիան սատարում է հենց դրանց: Սա, հավանաբար, այն անթռիչք անվտանգության գոտին էր, որի մասին Թուրքիան բազմիցս հայտարարում էր, և նման գործողություններով նա կարող է այդ հատվածը իր վերահսկողության տակ պահել:

Արևելագետը երկու ցավալի իրողություն նշեց. մեկը այն, որ Սիրիայում իրավիճակը փոխելու համար դրսից ռազմական օգնություն է պետք, մյուսը՝ սա հարված էր պաշտոնական Դամասկոսին: «Երկար ժամանակ սիրիական իշխանությունը որոշ տարածքներ չի կարողանում վերահսկել, հիմա ավելացավ մի տարածք ևս, որը ակնհայտորեն թուրքական ազդեցության տակ է լինելու»,-ասաց նա:

Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ Թուրքիայի նման պահվածքը ուղղված է նաև տարածաշրջանում քրդերի ակտիվության նվազեցմանը, որպեսզի նրանք հնարավորություն չունենան շարժվել դեպի Արևմուտք: Ըստ արևելագետի,  հետագա զարգացումները ցույց կտան, թե ինչպիսին կլինի Սիրիայում թուրքական զինուժի ներկայությունը՝ նրանք կբավարարվե՞ն իրենց համար կայանատեղի ստեղծելով, թե հետագայում կսկսեն ավելի լայնամասշտաբ խնդիրներ լուծել այդ տարածքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]